Ոչ վաղ անցյալում վարձած հաշվապահը Ձեզ շաբաթներով չի անհանգստացնում: Մտածում եք, Ձեր բախտը բերել է: Հավանաբար, հենց հակառակը: Լավ հաշվապահին չպետք է մեկ լինի, թե ինչպես է ընկերությունում իրականացվում հաշվապահական հաշվառումը և ֆինասնական հաշվետվությունների կազմումը. Նա պետք է միշտ ինչ-որ բան հարցնի, պահանջի որևէ հավելյալ փաստաթղթեր և մշտական համագործակցի ընկերության բոլոր ստորաբաժանումների հետ: Եթե հաշվապահը «լռում է», դա նշանակում է, որ նա «նկարում է» հաշվապահական և ֆինանսական հաշվետվությունները՝ հիմք չընդունելով կազմակերպության իրական թվերը: Եվ դա նշանակում է, որ հարկային ստուգումների ժամանակ դուք կունենաք շատ լուրջ խնդիրներ:

Առայժմ պատասխաններ չկան